Էթիկայի հանձնաժողովի վերաբերյալ օրինագիծն ընդունվեց

ԱԺ-ն 70 կողմ, 6 դեմ ձայների համամասնությամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ-օրենքում էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

ՀՅԴ-ն՝ չնայած հայտարարել էր, որ բոյկոտում է քվեարկությունը, այնուամենայնիվ, մասնակցեց քվեարկությանը՝ դեմ քվեարկելով օրինագծին:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե իրենք որոշել էին բոյկոտել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդկերպ քվերում չէր լինի ԱԺ-ում և օրինագիծը կտապալվեր: Սակայն՝ տեսնելով, որ այլևս քվորումն ապահովված է, ՀՅԴ-ն, ըստ Վահան Հովհաննիսյանի՝ որոշեց քվեարկությանը մասնակցել՝ արձանագրելով ՀՅԴ-ի դիրքորոշումը այս օրինագծի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31