Պաշտոնյային մահվան են դատապարտել՝ կաշառքի համար
Դեպքն, իհարկե, տեղի է ունեցել ոչ թե Հայաստանում (դժբախտաբար կամ բարեբախտաբար), այլ Չինաստանում։ Ինչպես գրում է «Սինխուա» գործակալությունը, չինացի կաշառակերի մահապատժն ի կատար ածումը երկու տարի անց։
Ցզյանսի նահանգի նախկին գլխավոր գարտուղար Ու Չժիմինը առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել 40 միլիոն յուան (մոտ 7.5 միլիոն դոլար) կաշառք ստանալու մեջ։
Հետաքննությունը պարզել է, որ Ուն հանցագործություններ է կատարել 10 տարի շարունակ՝ 2002-2011թթ. ընթացքում, երբ զբաղեցնում էր տարածաշրջանային ղեկավարի պաշտոնն ու աշխատում էր Ցզյանսի նահանգի կենտրոն Նանչան քաղաքի կառավարությունում։ Պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ նա կաշառքներ է վերցրել, որոնց դիմաց տնտեսական և վարչական տարբեր արտոնություններ է տրամադրել տեղի գործարարներին։
Չինովնիկի ունեցվածքը բռնագրավվել է։
Ու Չժիմինը, այդուհանդերձ, 2 տարի ժամանակ ունի դատարանի վճիռը բողոքարկելու կամ ներում ստանալու համար։ 2011թ. Չինաստանի գերագույն դատարանը որոշումը ընդունել մահվան դատավճիռները անմիջապես ի կատար չածել, բացառությամբ շատ լուրջ հանցագործության դեպքերի։ Բացի այդ, դատարաններին հրահանգվել է առավելագույնս երկար և ուշադիր ուսումնասիրել մահվան դատավճիռների հետ կապված վերաքննիչ դիմումները։