ԱԺ ընդդիմությունն ու այլընտրանքը բոյկոտեցին

Քիչ առաջ «ԱԺ կանոնակարգ-օրենքում էթիկայի հանձնաժողովի կազմավորման հարցում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները՝ «Ժառանգություն», ՀՅԴ, ԲՀԿ և ՀԱԿ, հայտարարեցին, որ իրենք բոյկոտելու են այն և չեն մասնակցելու քվեարկությանը:

Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս պահին դահլիճում ներկա է 63 պատգամավոր՝ ՀՀԿ-ից, ՕԵԿ-ից և անկախ պատգամավորներից, և քվեարկությունը կտապալվի քվորումի բացակայության պատճառով:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ԱԺ-ից 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ իր գործընկերներին ԱԺ դահլիճ բերման ենթարկելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31