
Կառավարությունը կփոխհատուցի Ֆլ. Մարտիրոսյանի հուղարկավորության նպատակով ծախսված 5.1 միլիոն դրամը

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ մշակույթի նախարարությանը 5,185.0 հազ.դրամ հատկացնելու հարցը։
Գումարը տրամադրվելու է՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման և հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով։
Ինչպես նշվում է որոշման նախագծում, երգչուհու աճյունը ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն տեղափոխման ծախսերը կազմել են 3,485.0 հազ.դրամ, թաղման ծախսերը կազմել են 1,700.0 հազ. դրամ: