Բաժիններ՝

X Factor-ի մասնակից. «Ամոթ քեզ, «Շանթ» հեռուստաընկերություն»

«X Factor» նախագծի  հերթական լսումների փուլը հանրության շրջանում մեծ իրարանցում առաջացրեց: Նախագծի մասնակից, Իրանից Հայատան ժամանած Շաքե Մովսիսյանը նեղացավ Ավետ Բարսեղյանի մեկնաբանությունից, անգամ փորձեց լքել բեմը: Ժյուրիի մնացած անդամները հետ կանչեցին Շաքեին, հայտնեցին վճիռները, որոնց արդյունքում Շաքեն անցավ հաջորդ փուլ, անգամ ներողություն խնդրեց Ավետ Բարսեղյանից: Երբ համացանցում հայտնվեց Շաքեի ելույթի ձայնագրությունը, Շաքեն Youtube-ում  մեկնաբանություն թողեց: Նա բարկացած էր «Շանթ» հեռուստաընկերության վրա և  գրել էր, որ «Շանթից» նման վերաբերմունք չէր սպասում:

«Ես իսկապես չէի սպասում «Շանթից», որ իրականությունն էլ սուտ կանեն: Ամոթ քեզ, «Շանթ» հեռուսաընկերություն: Դու մարդկություն չունես, նույնիսկ իրականությունը ցույց տալու»,- գրել էր Շաքեն: Երբ փորձեցինք պայմանավորվել Շաքեի հետ զրուցելու համար, վերջինս մերժեց՝ ասելով որ հազիվ է խելքի եկել կատարվածից, չի ցանկանում այլևս հիշել այդ ամենը:

Այս հարցի շուրջ esyes.am-ը մեկնեբանություն է խնդրել Ավետ Բարսեղյանից, ով ասել էր. «Դեռևս չեմ տեսել տեսանյութը: Մենք նախագծի օրենքի շրջանակներում ենք գործում: Շաքեն նեղացավ, որից հետո էլ ներողություն խնդրեց»:

Շաքե Մովսիսյանի Youtube-յան տեսագրության տակ բազմաթիվ մեկնաբանություններ են թողնված, ոմանք կոռեկտ, ամանք՝ ոչ: Շատերն անգամ մեղադրում են Ավետ Բարսեղյանին՝ ցուցաբերած կոպիտ վերաբերմունքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս