Բաժիններ՝

Գորիկ Հակոբյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 18-21-ը կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների Խորհրդի ղեկավարների 33-րդ նիստը:

Նիստի ընթացքում քննարկվելիք առանցքային հարցերն են՝ տարածաշրջանային անվտանգության ժամանակակից հեռանկարները, ահաբեկչության և այլ ծայրահեղական բռնի արտահայտումների, միջուկային-էներգետիկ համալիրների անվտանգության ապահովումը, թմրանյութերի և հոգեմետ միջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, տեղեկատվական ոլորտին վտանգի դիմակայումը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31