Բաժիններ՝

Մայքլ Դուգլասի որդուն բանտում ծեծել են

Հոլիվուդյան հայտնի դերասան Մայքլ Դուգլասի որդին ծեծի է ենթարկվել բանտում, որտեղ իր պատիժն է կրում թմրանյութեր պահելու համար։ Այս մասին տեղեկացնում է CBS News-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Փենսիլվանիայի բանտում։ Երկու այլ կալանավորների հարձակման արդյունքում Քեմերոն Դուգլասը բազմաթիվ վնասվածքներ է ստացել։ Կոտրվել է նրա ոտքն ու ձերքի մատները։

Ծեծկռտուքի պատճառը հայտնի չէ։ Որոշ տեղեկությունների համաձայն, կոնֆլիկտը ծագել է բանտում անցկացվող ֆուտբոլային խաղերի վրա կատարվող խաղադրույքների պատճառով։ Տուժածն ինքը հերքում է ծեծվելու մասին լուրերը և հայտարարում, որ ոտքը կոտրել է ձեռքի գնդակ խաղալու ժամանակ։

Քեմերոն Դուգլասը ձերբակալվել է 2009 թվականին Նյու Յորքում՝ մետամֆիտամին թմրանյութ պահելու մեղադրանքով։ Նա ոչ միայն ինքն էր օգտագործում թմրամիջոցներ, այլև զբաղվում էր դրանց տեղափոխմամբ։ Դուգլասն ընդունել էր իր մեղքը և 2010թ. ապրիլին դատապարտվել 5 տարվա ազատազրկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31