Բաժիններ՝

Օպերներին ձերբակալել են քաղաքացուն ծեծելու համա՞ր

Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ուժեղացված ծառայություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գլխավոր դատախազության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության օպերլիազորներ Արտակ Բարսեղյանի և Խաչիկ Բարխուդարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանքը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերլիազորները դատարան են տեղափոխվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների (սպեցի) ուղեկցությամբ:

Դատավոր Մխիթար Պապոյանը 4 ժամից ավել դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարել է գլխավոր դատախազության միջնորդությունը, որից հետո ոստիկանության օպերլիազորները տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության Վարդաշեն քրեակատարողական (միլիցեքի բերդ):

Դատական ողջ նիստի ընթացքում բակում հավաքված են եղել մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, իսկ դատարանի ողջ շենքը վերցված է եղել ուժեղացված հսկողության տակ, որը կոորդինացրել է Կենտրոն վարչական շրջանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Արթուր Փիլոսյանը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերլիազորները կասկածվում են այն բանում, որ ոստիկանության կենտրոնական բաժնում ծեծի են ենթարկել բերման ենթարկված մի քաղաքացու, ով նախկինում 7 անգամ դատապարտված է եղել:

Shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս