Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանն իրեն բարձր պահում. մամուլ
«Խորհրդարանի բուֆետը կարողացավ կարգին աշխատել հազիվ մեկ նստաշրջան: Երեկ այնտեղ կրկին բարձիթողի վիճակ էր: Մամուլը բազմիցս է անդրադարձել այնտեղ առկա խնդիրներին: Ու հերթական հրապարակումից, Աժ աշխատակազմի աշխատակիցների, լրագրողների բողոքներից հետո Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջերս կարգադրել էր շտկել վիճակը:
Դրանից հետո` մի քանի օր շարունակ, բուֆետի աշխատակիցները հատուկ հագուկապով էին, նաև էժանացրել էին սննդամթերքի գները, գնապիտակներ փակցրել կերակրատեսակների վրա: Բայց դա շատ կարճ տեւեց: Երեկ բուֆետում կրկին նույն վիճակն էր. գնապիտակների մի մասն անհետացել էր, իսկ աշխատակիցները վերադարձել էին առօրյա հագուկապին` չհաշված սեղանների սփռոցների կեղտոտ վիճակը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Աժ բուֆետում այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ անձամբ Աժ նախագահն ու փոխնախագահներն իրենք չեն ճաշում այնտեղ: Իսկ դա ամենևին էլ վատ երևույթ չէ. այնտեղ են ճաշել Աժ նախկին նախագահները, օրինակ` Լևոն Տեր- Պետրոսյանը: Ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանն իրեն բարձր պահում»: