Բաժիններ՝

Առանց ամաչելու քվեարկում էր բացակա գործընկերների փոխարեն. մամուլ (տեսանյութ)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվա արտահերթ նիստում օրինագծերի քվեարկության ժամա­նակ աչքի ընկավ ՀՀԿ-կան պատգամավոր Մուրադ Մուրադյանը, որը սեղմում էր իր բացակա գործընկերների սենսորային կոճակները: Ընդ որում, նա այդպես մի քանի անգամ քվեար­կեց ուրիշի փոխարեն, և միայն այն բանից հետո, երբ տեսավ, որ լրագրող­ների տեսախցիկները նկարահանում են պահը, ժպտաց ու դադարեց օրենք խախտել:

Իսկ ահա «ժոդովուրդի» հետ զրույցում պատգամավորը հերքեց, որ նման բան է արել: «Ոչ մեկի տեղը չեմ քվեարկել, և հետո` հարմար չի խոսելը»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը: Փաստորեն, Մուրադյանն իր արարքը հերքում է ամեն գնով` անգամ տեսանյութերի առկայության դեպքում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս