
Մենթերն է՞լ են բունտ անում. մամուլ

«Հայկական Ժամանակը» գրում է. «Երեկ` ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, որ ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել, ինչի պատճառով նույն բաժնի տարբեր վարչությունների մոտ 60 աշխատակիցներ` որպես բողոքի նշան ազատման դիմումներ են ներկայացրել:
Տեղեկությունները ճշտելու համար մեր թղթակիցը դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Սհարոնյանին: Ձերբակալության փաստը ճշտելու համար Ահարոնյանը խորհուրդ տվեց դիմել Հատուկ քննչական ծառայություն, իսկ ազատման դիմումների մասով տեղեկությունը հերքեց: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց ճշտել ձերբակալվածների անունները` Խաչիկ և Արտակ: Իսկ թե ինչու են նրանց ձերբակալել` ուշ ժամի պատճառով ճշտել չհաջողվեց»: