Բաժիններ՝

Տ. Արզաքանցյան. Մենք 10 կոպեկ պարտք չենք. մամուլ

«Դեռևս հոկտեմբերի 13-ին «Ժողովուրդը» գրել էր, որ Աժ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու և կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձը՝ յուրաքանչյուրին ամսական 85 հազար դրամի չափով: Այդ աշխատակիցները եղել են ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պայմանագրային աշխատողներ: Դրա համար էլ ՊՊԳՎ-ն ստիպված է եղել քաղհայցով դիմել դատարան:

«Ժողովուրդը» զրուցեց Տիգրան Արզաքանցյանի հետ՝ իմանալու՝ արդյոք մարել է պարտքերը: «Տենց բան չի եղել, սուտ ա, թող էդ թուղթը ներկայացնեն, նոր ես արձագանքեմ: Բոլոր իմ թիկնապահներն էլ պետականորեն են, բայց մենք 10 կոպեկ պարտք չենք, իրենց հետ բալանսը 0 ա: Տարօրինակ արտահայտություններ չի կարելի ասել»,- ասաց Արզաքանցյանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հիշեցնում, որ նման իրավիճակ էր ստեղծվել նաև Արզաքանցյանին պատկանող Սևանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքավայրում, կրկին ՊՊԳՎ-ի 3 աշխատակիցներ 12 ամիս չէին ստացել աշխատավարձը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս