Տիգրան Սարգսյանը վերանշանակվելո՞ւ է. մամուլ
«ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013թ. նախագահական ընտրություններից հետո ձևավորվող կառավարությունում նույնպես այդ պաշտոնին է նշանակվելու: «ժամանակի» տեղեկություններով, նման կարծիքի հիմք են հանդիսացել նրա` ԱՄՆ կատարած այցի ժամանակ կայացած հանդիպումները:
Այցի ընթացքում նա հանդիպել է նաև «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին: Նրանք քննարկել են առաջիկայում ՀՀ-ում այդ ծրագրի վերաֆինանսավորման հնարավորությունները: Բացի այդ, Տ. Սարգսյանը հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընի հետ, ինչը հազվադեպ երևույթ է ՀՀ վարչապետների դեպքում:
Այդ հանդիպումները նկատի ունենալով` ՀՀԿ-ականների գերակշիռ մասը համոզված է, որ նա վերանշանակվելու է իր պաշտոնում, և որ այդ հանդիպումները նաև վկայում են, որ դա նաև Արև մուտքի ցանկությունն է. չէ՞ որ ՀՀ իշխանություններն առանցքային պաշտոնների նշանակումները համաձայնեցնում են ուժային կենտրոնների հետ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: