
Մարիոն չի մտածում իր դստեր մասին. Ռաֆայելա Ֆիկո

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելիի նախկին ընկերուհի Ռաֆայելա Ֆիկոն հայտարարել է, որ ֆուտբոլիստն ընդհանրապես չի հետաքրքրվում իրենց դստերով:
«Մարիոն անպատասխանատու է, նա ընդհանրապես չի մտածում ո´չ իր աղջկա, ո´չ էլ իմ մասին: Նա մեզ ոչ մի ցենտ չի տվել: Այս պահին նա ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում մեր նկատմամբ:
Նա պետք է ամուսնանար ինձ հետ, սակայն հանկարծ ամեն ինչ փոխվեց: Երեխայի ծնվելուց հետո ես նրան բազմաթիվ հաղորդագրություններ եմ ուղարկել, իսկ նա զանգահարեց միայն կեսգիշերն անց: Ես նրան հայտնեցի երեխայի մասին, իսկ նա պատասխանեց, որ իր համար միևնույնն է: Այլևս ոչինչ չեմ լսել Մարիոյից», – Ֆիկոյի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը