Բաժիններ՝

Մենք դեռ չեմպիոն չենք. Չավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին համաձայն չէ այն մտքի հետ, որ իրենք արդեն իսկ նվաճել են Իսպանիայի չեմպիոնի կոչումը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 16 տուրերից հետո «Բարսելոնան» գտնվում է առաջին հորիզոնականում և համապատասխանաբար՝ 9 և 13 միավորով գերազանցում է Մադրիդի «Ատլետիկոյին» և «Ռեալին»։

«Իհարկե, երջանիկ ենք և գոհ, որ մրցաշարային աղյուսակում առաջինն ենք։ Միայն մեկ խաղում ենք միավորներ կորցրել։ Պետք է նույն ոգով շարունակել, սակայն «Բարսելոնայի» այս առավելությունը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք արդեն նվաճել ենք չեմպիոնի կոչումը», – Չավիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31