
Samsung-ի վտանգը

Samsung ընկերության միանգամից մի քանի սարքերում հայտնաբերվել է վտանգավոր թերություն։ Այս մասին գրում է The Next Web-ը։
Samsung-ի սարքավորումներն ունեն խոցելի «անցք», որը պոտենցիալ չարագործներին հնարավորություն է տալիս մուտք գործել ֆիզիկական հիշողության սարք, ծանոթանալ անձնական տվյալներին, ջնջել կարևոր տեղեկատվություն և անգամ սարքավորումը շարքից հանել։
Alephzain ծածկանունով օգտագործողը, օգտագործելով Samsung-ի խոցելիությունը, «կոտրել» է իրեն պատկանող Galaxy S III-ը և դարձել, այսպես կոչված, սուպերօգտագործող։ Իր գրառման մեջ նա նշել է, որ «անցքը» կարելի է հայտնաբերել Samsung-ի այն սարքավորումներում, որոնք աշխատում են Exynos 4210 և 4412 պրոցեսորներով։
Exynos պրոցեսորները մշակվել են Samsung-ի կողմից և օգտագործվում են Galaxy S II, Galaxy S III, Note 1 և Note II սարքավորումներում։