
Քրիստինե Պեպելյանը շնորհակալ է

Քրիստիեն Պեպելյանի «Շնորհակալ եմ» խորագիրը կրող ալբոմն արդեն պատրաստ է: Այս մասին երգչուհին իր ունկնդրին տեղեկացրել է ֆեյսբուքյան էջի միջոցով: «Իմ շատ սիրելի երկրպագուներ ու ընկերներ, բոլորիդ սիրով հրավիրում եմ իմ նոր ալբոմի շնորհանդեսին»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է երգչուհին: 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ երգչուհին մինչև ամանոր թողարկելու է իր նոր «Շնորհակալ եմ» անվանումով ալբոմը, անգամ աշխատում է Համալիրում կայացած մենահամերգի DVD տարբերակի թողարկում աշխատանքների վրա:
Ալբոմի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին, Օսկար երաժշտական խանութ-սրահում: