ԱԱԾ-ն մտացածին ու անհիմն է համարում ձայնագրության տարածման առնչությամբ իրեն ուղղված մեղադրանքները

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը առանձնազրույցի գաղտնալսման և դրա համացանցում հայտնվելու հետ որևէ առնչություն ունենալ չէր կարող: Այս մասին նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով դեկտեմբերի 16-ին համացանցում հայտնված` Հայ ազգային կոնգրեսի համակարգող, խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրության առնչությամբ Լևոն Զուրաբյանի մեղադրանքներն` ուղղված Ազգային անվտանգության ծառայությանը: «Ծառայությանն ուղղված մեղադրանքները մտացածին են ու անհիմն»,-ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հիշեցնենք` ձայնագրությունը youtube-ում տեղադրվել է անհայտ անձի կողմից: Որոշ տեղեկություններով` հանդիպումը կայացել է սրճարանում. առանձնազրույցի թեման գալիք նախագահական ընտրություններում ՀԱԿ թեկնածուի առաջադրման հարցն է, զրուցակիցները խոսում են ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի առաջադրման մտադրությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31