
Բրազիլիայում բացվել է Աշխարհի առաջնության 1-ին մարզադաշտը (լուսանկար)

Բրազիլիայի հյուսիս-արևելքում՝ Ֆորթալեզա քաղաքում գտնվող «Կաստելաո» մարզադաշտն առաջին բացված խաղադաշտն է, որը 2014 թվականին կընդունի Աշխարհի առաջնության հանդիպումները։ 1973 թվականին կառուցված մարզադաշտի վերակառուցման աշխատանքների վրա ծախսվել է 249 մլն դոլար։ Բացման արարողությանը մասնակցել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, իսկ մարզադաշտը իր մեջ տեղավորում է 67 000 մարզասեր։
Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը