Բաժիններ՝

Ֆալկաոն կարողացավ տանջել մեզ. նա մեծ ֆուտբոլիստ է. Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն վստահ է, որ «Ատլետիկոյի» հանդեպ տարած հաղթանակը մեկ քայլով մոտեցնում է Պրիմերայում կատալոնացիների տրիումֆը։

«Այժմ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Եթե բաց թողենք չեմպիոնությունը, ապա դա կլինի միայն մեր սխալի պատճառով։ Եթե թուլացնենք զգոնությունը և այդպես խաղադաշտ դուրս գանք, ապա 3 հանդիպում հետո կկորցնենք այդ միավորների պաշարը։ Դրանում է կայանում ողջ վտանգը։

Ֆալկաոն առաջին խաղակեսում կարողացավ գոլ խփել։ Նա առհասարակ բավականին տանջեց մեզ։ Ռադամելը մեծ ֆուտբոլիստ է, սակայն Ադրիանոյի խփած գոլից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ։ Լավ հանդիպում էր մի ուժեղ թիմի հետ, որն արդարացիորեն մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2 հորիզոնականը»,- Իսպանիայի հավաքականի պաշտպանի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս