
Բարսելոնան կամային հաղթանակ է տանում գլխավոր մրցակցի նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական խաղում մրցաշարայի աղյուսակի առաջատար «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ 2-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ և այժմ վերջինիս գերազանցում է 9 միավորով:
Դիեգո Սիմեոնեի ֆուտբոլիստները շատ ակտիվ սկսեցին խաղը և մեկնարկային րոպեներին միայն Ռադամել Ֆալկաոն 3 անգամ կարող էր գրավել Վալդեսի դարպասը: Ի վերջո հենց նա էլ բացեց հանդիպման հաշիվը` 31-րդ րոպեին դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ:
«Բարսելոնան» միայն ընդունած գոլից հետո սկսեց իր խաղը ցուցադրել և պատասխան գոլը երկար սպասեցնել չտվեց. 35-րդ րոպեին Ադրիանոն դարձավ ոչ պակաս գեղեցիկ գոլ խփեց, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Բուսկետսն առաջ մղեց «Բարսելոնային»:
Ընդմիջումից հետո արդեն կատալոնացիների առավելությունն ակնհայտ էր Մեսսին 57-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3:1, իսկ 87-րդ րոպեին` 4:1` 2012 թվականին խփելով իր 90-րդ գոլը:
16-րդ տուրից հետո «Բարսելոնան» ունի 46 միավոր, «Ատլետիկոն»` 37, իսկ «Ռեալը»` 33:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը