ՍԿԱ-Էներգիայի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել
Այսօր «ՍԿԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել։ Հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբի հոգաբարձուների խորհուրդն ընդունել է 46-ամյա հայազգի մասնագետի հրաժարականը։
Հավելենք, որ այս շաբաթ Գրիգորյանը ստացել է ՈւԵՖԱ-ի PRO լիցենզիա, որը հնարավարություն է տալիս գլխավորել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող թիմերը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը