
Առաջին տրանսսեքսուալ բասկետբոլիստը

Գաբրիել Լյուդվիգը 30 տարի առաջ տղամարդ էր և խաղում էր «Նյու Յորքի» համալսարանական թիմում։ Սակայն 2007 թվականին նա փոխեց իր սեռը և մի քանի տարի անց նորից սկսեց խաղալ բասկետբոլ, սակայն այս անգամ որպես կին։
Գաբրիել Լյուդվիգն այժմ 50 տարեկան է և նա առաջին տրանսսեքսուալն է, ով խաղացել է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց թիմում։ Վերջին անգամ նա տղամարդկանց թիմից է խաղացել 30 տարի առաջ։
Ինչպես ասում են նրա խաղընկերուհիները, նա հիանալի լրացնում է թիմը և համարվում է լավագույն բասկետբոլիստներից մեկը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը