
Ցանկանում էի ձեռք բերել 16-ամյա Մեսսին, սակայն Ռայկարդը մերժեց. Կապելո

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն գնահատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի խաղը, ինչպես նաև պատմել է, որ ժամանակ ցանկանում էր գնել Մեսսին, երբ աշխատում էր «Յուվենտուսում»: Այս մասին հայտնում է Championat.com-ը:
Ո՞վ է Ձեզ ավելի շատ դուր գալիս` Մեսսի՞ն, թե՞ Ռոնալդուն:
-Նրանք մեծագույն ֆուտբոլիստներ են, սակայն Մեսսին ավելի մեծ երևակայություն ունի: Կրիշտիանո Ռոնալդուն հիանալի գոլեր է խփում, արագ է, սակայն Մեսսին տարբերվում է:
Կրիշտիանոյին դժվար է կանգնեցնել, սակայն կարելի է կանխագուշակել: Մեսսիի որոշումները դժվար է կանխատեսել: Դա այդպե՞ս է:
-Այո, նրա երևակայությունը տրամաբանության սահմաններից դուրս է: Ես ցանկանում էի գնել 16-ամյա Մեսսին, երբ աշխատում էի «Յուվենտուսում»: Նա շատ դուր եկավ ինձ, և ես հարցրեցի Ֆրանկ Ռայկարդին, թե արդյոք նրան կզիջեն վարձավճարով: Մեսսին այն ժամանակ իսպանական անձնագիր չուներ, և Իսպանիայում ընդունված տարիքային սահմանափակման պատճառով դեռ չէր կարող խաղալ: Սակայն Ռայկարդն անգամ չէր ցանկանում լսել դրա մասին: Շուտով Մեսսին իսպանական անձնագիր ստացավ, իսկ ես զրկվեցի այդպիսի հանճարի հետ աշխատելու հնարավորությունից:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը