Բաժիններ՝

Լուբյանկայում ձերբակալել են Քսենիա Սոբչակին և ևս 60 հոգու

Մոսկվայում այսօր ոստիկանությունը ձերբակալել է 60-ից ավելի ակտիվիստների, որոնք մասնակցում էին Մոսկվայի քաղաքապետարանի հետ չհամաձայնեցված բողոքի ցույցին։ Այս մասին հայտնում է ձերբակալությունների մոնիթորինգով զբաղվող «ՕՎԴ-Ինֆո» կայքը։

Մինչդեռ Մոսկվայի ՆԳ վարչության տվյալներով, ձերբակալվածների թիվը 40-ն է։ Բերման են ենթարկվել հիմնականում այն մարդիկ, ովքեր կարգախոսներ են վանկարկել։

Ցերեկը Լուբյանկայում հավաքվել էր, ըստ տարբեր գնահատականների, 700-ից (ըստ ոստիկանության) մինչև 5-7 հազար մարդ (ըստ մասնակիցների)։ Նրանք հավաքվել են «Соловецкий камень» կոչվող վայրում, քանի որ քաղաքապետարանը հրաժարվել էր այսօր նախատեսված «Ազատության շքերթին»։

«Левый фронт»-ի առաջնորդ Սերգեյ Ուդալցովը տեղ հասնելուն պես ձերբակալվել է։ Բացի այդ, ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Ալեքսեյ Նավալնուն, Իլյա Յաշինին, Քսենիա Սոբչակին և Ալեքսեյ Գասկարովին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս