
Լոս-Անջելես Գելաքսին չի պատրաստվում ձեռք բերել Կակային

Ամերիկյան «Լոս-Անջելես Գելաքսի» ակումբը չի պատրաստվում ձմռանը տրանսֆերային առաջարկություն անել «Ռեալի» կիսապաշտպան Կակային: Այս մասին հայտնում է Tutto Mercato-ն:
Տեղեկություններ էին տարածվել, թե կալիֆորնիական ակումբը Դևիդ Բեքհեմի հեռանալուց հետո ցանկանում է պայմանագիր կնքել Կակայի հետ, սակայն այս լուրերը չեն հաստատվել: «Գելաքսիի» ղեկավարությունը կարծում է, որ ակումբը նոր աստղերի կարիք չունի ամերիկյան ֆուտբոլում առաջատար դիրքեր պահպանելու համար:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը