Բաժիններ՝

«Կասաբլանկա» ֆիլմի դաշնամուրը վաճառվեց 600 հազար դոլարով

Դաշնամուրը, որն օգտագործվել էր «Կասաբլանկա» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 600 հազար դոլարով։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը։

Sotheby’s-ի կողմից կազմակերպված աճուրդից առաջ նախատեսվում էր դաշնամուրի համար ստանալ մինչև 1 միլիոն դոլար, սակայն նման գին վճարելու պատրաստ գնորդներ չեն գտնվել։

Վաճառված դաշնամուրի վրա Կասաբլանկա» ֆիլմում դերասան և երգիչ Դուլի Ուիլսոնը կատարում էր «As Time Goes By» երգը, որը  գլխավոր հերոսների՝ Ինգրիդ Բերգմանի և Համփֆրի Բոգարտի սիրային պատմության հիմնական թեման էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս