Ալեն Դելոնը գալիս է Երևան. մամուլ
««Շնորհավոր Ամանոր, մայրեր» Ֆիլմը, որտեղ նկարահանվել է նաև աշխարհահռչակ Ալեն Դելոնը, Հայաստանում էկրան կբարձրանա դեկտեմբերի 27-ից: Մինչ այդ` դեկտեմբերի 18-ին կինոաստղը Երևանում հանդես կգա մամլո ասուլիսով: «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիան բաղկացած է հինգ նովելից, որոնց ռեժիսորները տարբեր են` Արտեմ Ակսենենկո. Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչև, Կլիմ Պոոպլավսկի»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և հավելում.
«Ալեն Դելոնի մասնակցությամբ նովելը` «Փարիզ» անվանմամբ, նկարահանել է Սարիկ Անդրեասյանը: Հերոսուհին` Վերա Եվգենևան, երկար տարիներ գավառական դպրոցում աշխատում է ֆրանսերենի ուսուցչուհի: Եվգենևայի ամենանվիրակսսն երազանքն էր լինել Փարիզում, որն աշխարհին նվիրել էր ռոմանտիկա և Ալեն Դելոն: Մի գեղեցիկ առավոտ նա անակնկալի է գալիս` սառնարանում գտնելով ինքնաթիռի` որդու թաքցրած երկու տոմս: Ոգևորված զանգահարում է որդուն և լսում. «Մայրիկ, ոչինչ մի հարցրու, միայն հավաքիր իրերը, մենք թռչում ենք Փարիզ»: Այս կինոալմանախը «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է և նկարահանվել է Ռուսաստանում ու Ֆրանսիայում»: