ՀՀ նախագահի թեկնածուն հաճույքով կպաշտպանի Նիկոլ Փաշինյանին. մամուլ
«Գալիք նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին հայտարարած Հովիկ Աղազարյանին ՀՅԴ շարքերից հեռացրել են, ինչի մասին երեկ անձամբ հայտարարեց Հովիկ Աղազարյանը:
Նա նախկինում եղել է ՀՅԴ Աժ խմբակցության անդամ, իսկ 1996-ին` ՀՅԴ ԳՄ նախագահ: Ըստ նրա պարզաբանման` ՀՅԴ շարքերից հեռացվել է կարգապահական խախտումների համար: Չի ենթարկվել ղեկավարության որոշմանը:
ՀՀ նախագահի ապագա թեկնածուն ասաց, որ եթե ՀՅԴ-ն գալիք նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրի, և ինքը հասկանա, որ խանգարում է նրան, ապա կհանի իր թեկնածությունը: «Բացառված է, որ պաշտպանեմ Հանրապետական կուսակցության որևէ թեկնածուի, Լևոն Տեր-Պետրոսյանին: Նիկոլ Փաշինյանին հաճույքով կպաշտպանեի»,- ասաց Աղազարյանը»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: