Բաժիններ՝

Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունները` դաշնակցականների վեճի պատճառ. մամուլ

««Ժողովուրդի» տեղեկություններով` նախօրեին դաշնակցականները նիստ են արել, որի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Քննարկման ընթացքում հանկարծակի վիճաբանություն է ծագել Աժ պատգամա­վոր Արմեն Ռուստամյանի և Արտյուշա Շահբազյանի միջև: Շահբազյանը խոսակցության ժամանակ նշել է, թե Ռուստամյանի դիրքորոշումն իր համար անհասկանալի է` Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունների հետ կապված: Դրանից էլ ծագել է Ռուստամյանի ու Շահբազյանի լեզվակռիվը:

Վեճն այնքան է «թեժացել», որ նրանց խոսակցությանը խառնվել է Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը և հորդորել հանգստանալ: Հովհաննիսյանը նշել է, թե իրենց կուսակցությունը մշտապես աչքի է ընկել իր պարկեշտու­թյամբ, և նման բան իրենք չեն կարող հանդուրժել:

Այս գժտության հետ կապված` փորձեցինք զրուցել Ա. Ռուստամյանի և Ա. Շահբազյանի հետ, սակայն նրանք մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին: Իսկ Վ. Հովհաննիսյանը նշեց, թե իր տեղն անհարմար է, և չի կարող որևէ բան մեկնաբանել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս