Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը փորձում է ԱՄՆ-ի միջոցով համոզել Վլադիմիր Պուտինին. մամուլ

«Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդին» հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը փորձում է ԱՄՆ միջո­ցով համոզել ՌԴ նախագահ Վլ. Պուտինին, որպեսզի նա «օրակարգից հանի» մաքսային միասնական միու­թյանն ու ԵվրԱզէՍ-ին ՀՀ անդամակցության հարցը: Շրջանառվող լուրերի համաձայն` հենց այդ նպատակով Ս. Սարգսյանը միջնորդել է, որ հանդիպում տեղի ունենա աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԱՍՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ:

Պատահական չէ, որ վարչապետի` ԱՄՆ այցի օրակարգում ամենևին էլ նման (և ընդհանրապես, որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ) հանդիպում նախատեսված չի եղել, այլապես ոչ միայն այդ հանգամանքը կնշվեր կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ, այլև այս օրերին առիթը բաց չէին թողնի տեղի-անտեղի թմբկահարելու այդ մասին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հիշեցնում, որ ըստ վարչապետի աշխատանքային այցի օրակարգի` նա պետք է ԱՄՆ տարբեր համալսարաններում մասնակցեր սեմինարների, հանդես գար դասախոսություններով և այլն, և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս