Բաժիններ՝

Եթե ՀՀԿ-ն Հայաստանն է կոնսերվացնում, ապա էթիկայի հանձնաժողովն ի՞նչ է, որ չկոնսերվացնի. մամուլ

«Կառավարությունը երկուշ­աբթի կայանալիք Աժ նիս­տի օրակարգում արտահերթության կարգով ընդգրկել է պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` Աժ Կանո­նակարգում փոփոխություն­ներ և լրացումներ կատարե­լու մասին նախագիծը:

Սա էթիկայի հանձնաժողովի կազմի հարաբերակ­ցության փոփոխություն է ենթադրում, և ակնհայտ է, որ ՀՀԿ-ն շտապում է դա ընդունել, որպեսզի իր սցենարով տանի «83-ի գործով» Արմեն Ոուստամյանի դիմումի քննարկումը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Երեկ, մեր թղթակցի խնդրան­քով մեկնաբանելով ՀՀԿ-ի այս նախաձեռնությունը, էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը զարմանալի չի համարել, որ իշխանությունը փորձում Է վարկաբեկել այս հանձնաժողովը: «Եթե ՀՀԿ-ն Հայաստանն է կոնսերվացնում, ապա էթիկայի հանձնաժողովն ի՞նչ է, որ չկոնսերվացնի: Իշխանու­թյունը ՀՀ-ն` որպես ինստիտուտ մինչև հողին չհա- վասարեցնի, չի հանգստանա»,- ասել է Փաշինյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս