Սերժ Սարգսյանն ունենալու է հաղթող հակառակորդ. մամուլ
«Անակնկալ չէր ինձ համար ԲՀԿ-ի որոշումը, որովհետև ոչ մեկը չի կարող ասել, թե վաղն ինչ կլինի: Շատ նորմալ եմ նայում այդ ամեն ինչին, շատ նորմալ: Ամեն մի քաղաքական ուժ ունի իր հաշվարկները»,-Aravot.am-ի հետ զրույցում երեկ ասել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Մեր հարցին` ՀԱԿ-ի կողմից ակտիվություն լինելո՞ւ է, թե՞ չի լինելու, խոսակցություններ կան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, նա պատասխանեց.
«Միանշանակ ակտիվություն է լինելու: Սերժ Սարգսյանն ունենալու է շատ արժանի ու հաղթող հակաոակորդ: Ես կարծում եմ` այդ հանգամանքը հաշվի առնելով` բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք խոսում են որպես ընդդիմադիր, ներկայանում են որպես ընդդիմություն, թող հաշվի աոնեն որոշ հանգամանքներ և իրական ընդդիմություն լինելու դեպքում թող հասկանան, որ այդ պայքարը պետք է միասնական տանենք»,- Լյուդմիլա Սարգսյանի խոսքն է մեջբերում «Առավոտ» օրաթերթը: