Ընդդիմադիր ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առիթը բաց չի թողնում. մամուլ
«Երեկ, երբ «ժամանակը» փորձեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից տեղեկանալ, թե երբ է կայանալու ՀՅԴ-Սերժ Սարգսյան հաջորդ հանդիպումը, քանի որ անցյալ շաբաթ օրը պայմանավորվել էին, որ հանդիպումները շարունակական են լինելու, Հրանտ Մարգարյանը հայտարարեց` հենա վաղը կհանդիպենք ՀՀԿ համագումարում: Փաստորեն, ընդդիմադիր ՀՅԴ-ն առիթը բաց չի թողնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համար: Թերևս, բավական ոգևորվել է ԲՀԿ նահանջով»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը: