«Վազ 2107»-ը Հրազդանի ճանապարհին գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

Դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, «Վազ 2107» մակնիշի 03 ՕՍ 750 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ շրջված ավտոմեքենայում ոչ ոք չի եղել: ՃՈ տեսուչները ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցների հետ փորձում են պարզել վարորդի ինքնությունը, և արդյոք մեքենայում ուղևորներ եղել են, թե ոչ: Պարզվել է, որ ավտոմեքենան հաշվառված է Ավան Առինթ 1/14 շենքի բնակիչ Գարեգին Առաքելյանի անվամբ:

Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենայում եղել են զինվորականներ, որոնցից երեքը գտնվում են Սևանի բժշկական կենտրոնում: Տեղեկությունը ճշտելու նպատակով Հրազդանի ոստիկանները մեկնենել են Սևան քաղաք:

Տեսանյութեր

Լրահոս