Բաժիններ՝

Մխիթարյանն Ուկրաինայի առաջնության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է

Ռուսական հայտնի Sports.ru մարզական կայքը հրապարակել է Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող ամենաթանկ 12 ֆուտբոլիստների անունները:

Ըստ ռուսական մարզական կայքի` Ուկրաիnajի առաջնությունում հանդես եկող ամենաթանկ ֆուտբոլիստը Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Վիլիանն է, ուm տրանսֆերային արժեքը 25 մլն եվրո է նշված:

Երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կայքը գնահատել է 17 մլն եվրո:

Երրորդ տեղում նույնպես «Շախտյորի» ֆուտբոլիստ է. Ֆերնանդինյոյի տրանսֆերը գնահատվել է 14 մլն եվրո:

Sports.ru-ի ամբողջական ցուցակը կարող եք դիտել այստեղ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս