
Նադալին 1,2 մլն դոլար են առաջարկել մրցաշարին մասնակցելու համար

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին 1,2 մլն դոլար են առաջարկել Վինյա դել-Մարի մրցաշարին մասնակցելու համար:
Ինչպես հայտնում է Tennis.com կայքը, Վինյա դել-Մարի մրցաշարի կազմակերպիչները պատրաստ են 1,2 մլն դոլար վճարել «Ռոլան Գարոսի» 7-ակի հաղթողին միայն մասնակցության համար: Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 4-ին Դևիսի գավաթի խաղարկության առաջին փուլից հետո:
Ռաֆայել Նադալը բաց է թողել 2012թ երկրորդ կեսը վնասվածքի պատճառով: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք նա կհամաձայնվի մասնակցել Վինյա դել-Մարի մրցաշարին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը