Բաժիններ՝

Մխիթարյանը խփել է 18 գնդակ 17 խաղում. նույնիսկ ես ինձ նման բան թույլ չէի տալիս. Լեոնենկո

Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Վիկտոր Լեոնենկոն խոսել է «Շախտյորի» հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Մխիթարյանին այս մրցաշրջանում խփած գոլերի քանակով ոչ ոք չի գերազանցի։ Սա Մխիթարյանի լավագույն մրցաշրջանն է։ Կարծում եմ, որ տղան նույնպես չի հասկանում, թե ինչ է իր հետ կատարվել։

Իր համար բարդ կլինի պահել նման արդյունավետությունը։ Եթե դու մրցաշրջանի առաջին կեսում բազմաթիվ գոլերի հեղինակ ես դարձել, ապա գոնե դա մասնակիորեն պետք է կրկնես։ Ցանկանում եմ, որ նա շարունակի նման մակարդակով ելույթներ ունենալ և բազմաթիվ գոլերի հեղինակ դառնա։

Հենրիխը լուրջ ֆուտբոլիստ է։  Խփել է 18 գնդակ 17 խաղում, նույնիսկ ես ինձ նման բան թույլ չէի տալիս (ժպտում է)։ Դա շատ մեծ թիվ է»,- Լեոնենկոյի խոսքերն է մեջբերում Championat.com կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս