
Առանց տեղումների եղանակ՝ մերկասառույցով

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 13-ին` ժամը 10.00-ի դրությամբ, hանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Ալավերդու, Սպիտակի տարածաշրջանում եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: