
Վրաերթի ենթարկված 28-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Թարդժումանյանը վարելով «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 32 ԼԼ 241 համարանիշի ավտոմեքենան, Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն փողոցի 27 տան բնակիչ 28-ամյա Արմինե Հակոբյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել: Նա իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ քիչ առաջ վրաերթի ենթարկվածը մահացավ:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանման տարածք:
shamshyan.com