Բաժիններ՝

Դատախազը ծեծել է քննչականի պետին. մամուլ

«Ըստ «ժողովուրդի» տեղեկությունների` ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչա­կան բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի և Արարատի մարզի դատախազության դատախազ Սևակ Արսենյանի միջև վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ու­նեցել:

Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում կապտուկները թաքցնելու նպատակով: ՀՀ գլխա­վոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը.

«Այո, մի­ջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել»: Փաստի առթիվ հարուց­վել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնենք, որ քննչականի ծեծված պետը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի դստեր ամուսինն է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս