Հովիկ Աբրահամյանը` վարչապե՞տ. մամուլ
                                    «ԲՀԿ որոշումը երկրում իրավիճակ փոխեց: Թե նախագահականում շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը, կերևա առաջիկա ամիսներին:
Կարելի է միայն ենթադրել, որ ԲՀԿ-ի կրած քաղաքական պարտությունը կփոխհատուցվի լիուլի, և այս ուժն ընտրություններից հետո կրկին իշխանության մաս կկազմի: Մի շահող էլ կա այս պայմանավորվածությունների արդյունքում` Հովիկ Աբրահամյանը: Որոշ լուրերի համաձայն, նախընտրական շտաբը բարեհաջող ղեկավարելուց հետո նա հնարավոր է նշանակվի վարչապետ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    