Հովիկ Աբրահամյանը դարձյալ սկսել է գործադիր մարմնի գործառույթներ իրականացնել. մամուլ
«Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետերի հետ: «ժողովուրդի» թղթակիցն Աժ շենքում հանդիպել է խորհրդակցության շտապող մարզպետերից մի քանիսին: Թե ինչու էր Արգամիչն իրենց կանչել խորհրդարան, մարզպետերը գերադասեցին գաղտնի պահել: Իսկ ահա ՀՀԿ մեր աղբյուրներից հայտնի դարձավ որ Արգամիչի մոտ քննարկել են նախընտրական ներքաղաքական իրավիճակը, չի բացառվում՜նաև այս համատեքստում ԲՀԿ որոշումից հետո ստեղծված վիճակը:
Մարզպետերի մեքենաներն Աժ-ի մոտ տևական ժամանակ կայանված էին, ինչից ենթադրվում է, որ խորհրդակցությունը երկար է տևել: Հավելենք, որ Հովիկ Աբրահամյանը, շտաբի պետի կարգավիճակն օգտագործելով, դարձյալ սկսել է գործադիր մարմնի գործառույթներ իրականացնել` տարաբնույթ պաշտոնյաներին իր մոտ կանչելով»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: