Բաժիններ՝

Ալիկ Սարգսյանը գոհ է, որ այսօր փողոցում չի հայտնվել. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Թեև պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակման` «բանդայի» գործը բացահայտվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, սակայն նույնիսկ դա չգնահատվեց, և նա ազատվեց պաշտոնից, քանի որ քաղաքա­կան որոշում կար: Երեկ այս առ­թիվ «ժամանակի» հարցին ի պա­տասխան Ալիկ Սաիգսյանն ասաց.

«Գնահատվել է, որ ես էսօր աշխատում եմ: Դա նույնպես գնահատանքի ձև է, որ ես էսօր փողոցում չեմ հայտնվել, նորմալ ա: Իսկ բանդայի հետ կապված հազարավոր հանցագործու­թյուններ են բացահայտվել, էդ ժամանակ ես եղել եմ ոստիկա­նապետ: էնպես չի, որ ես եմ դա բացահայտել: Մի ամբողջ գու­մարտակ է աշխատել, մի ամբողջ օպերատիվ ծառայություն է աշ­խատել տարբեր ինստանցիանե­րով, քննչական ծառայություննե­րով հասել ա դատարան: Ինչ կապ ունեմ Ես դրա հետ: Թող բոլոր մարդիկ երեք տարի, երեքուկես տարի աշխատեն, տեղափոխվեն այլ աշխատանքի և ոչ թե մնան տարիներով, տասը տարիներով, որը կարծում եմ` նույնպես նորմալ չի»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս