Բաժիններ՝

Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞ արդյոք. մամուլ

«Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, ՀՀ աոաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվելո՞ւ է 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրու­թյուններում որպես նախա­գահի թեկնածու, թե` ոչ: Այսօրվանից սա կլինի ամենաշատ հնչող հարցը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Երեկվա դրությամբ, ՀԱԿ կենտրոնական գրասեն յակում հարցի պատասխանը չունեին: Լևոն Տեր-Պետրոպանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը  մեր թղթակցին ասել է, որ Կոնգրեսի քաղխորհրդում այժմ քննարկումներ են ընթանում, և հարցի պատասխանը կհնչի այդ քննարկումների ավարտից հետո: Մուսինյանը նույնն է ասել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` որպես թեկնածու չառաջադրվելու և որևէ այլ թեկնածուի չսատարե­լու որոշման առիթով:

«ՀԱԿ քաղխորհրդի քննար­կումների ամփոփումից հետո հայտարարություն կլինի»,- ասել է Մուսինյանը: Փաստորեն, երեկ քաղխորհրդի նիստի հիմնական հարցը եղել է հենց Տեր-Պետրոսյանի առաջադրումը: Թե ովքեր են կողմ արտահայտվել առաջադրմանը, ովքեր դեմ` հայտնի չէ: Դժվար է ասել նաև` իր հայտարա­րությունը ՀԱԿ-ը նույնպես կձգձգի՞, թե` ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս