Բաժիններ՝

Հրաշալի կլիներ, եթե Յուվենտուսը գներ Ֆալկաոյին կամ Տևեսին. Մարկո Տարդելի

«Յուվենտուսի» լեգենդար ֆուտբոլիստ Մարկո Տարդելին կարծիք է հայտնել այն մասին, թե ով կարող էր ուժեղացնել թուրինյան ակումբի հարձակման գիծը:

«Հրաշալի կլիներ, եթե «Յուվենտուսը» ձեռք բերեր Ֆալկաոյին: Այս քայլով նրանք կփակեին հիմնական հարձակվողի հետ կապված հարցը: Սակայն հաշվի առնելով նրա տրանսֆերային արժեքը` դա գրեթե անհնար է:
Այդ դեպքում, կարծում եմ, մեզ կհամապատասխանեին Կարլոս Տևեսը և Սերխիո Ագուերոն: Հարավամերիկացի ֆուտբոլիստները հրաշալի են դրսևորում իրենց Իտալիայում: Ըստ իս` Տևեսն իդեալական տարբերակ է», – Տարդելիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս