Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ հաղթելու է նախագահական ընտրություններում

Դեկտեմբերի 22-ին Րաֆֆի Հովհանիսյանը «Ժառանգություն» կուսակցության համագումարում հնարավոր է անի իր կյանքի ամենապատասխանատու հայտարարությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին Վանաձոր այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը, հաղորդում է news.am կայքը:

«Դեկտեմբերի 22-ին Երեևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում լինելու է իմ և «Ժառանգության» համատեղ քաղաքացիական-քաղաքական հավաք համագումարը, որտեղ ես հանդես կգամ հայտարարությամբ, կորոշենք առաջիկա գործընթացների մեր մասնակցության ձևաչափը և բովանդակությունը…»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանն ու հավելել, որ ինքը անպայման առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու:

«Դեկտեմբերի 22-ին մենք ավելի մանրամասն կխոսենք իմ՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, և ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, և ես վստահ եմ որ ազատ արդար ընտրությունների միջոցով առաջին անգամ ժողովուրդը կբերի իշխանության փոփոխության»,- եզրափակել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31