Բաժիններ՝

Մարտունիում մահանալը թանկ արժե

Պարզվում է՝ սգո ծառայությունների գինը Հայաստանում ամենից թանկ արժեն Մարտունի քաղաքում։ Նման եզրակացության է եկել Ազգային վիճակագրական ծառայությունը՝ սպառողական գների ինդեքսի վերաբերյալ իր զեկույցում։

Այսպես, 470 անուն սպառողական ապրանքներ-ծառայությունների ցանկում ԱՎԾ-ն դիտարկում է նաև թաղման բյուրոների ծառայությունների գները։ Ընդ որում, որպես չափման միավոր վերցնում է դագաղը։ Ըստ տարբեր քաղաքների գների դիտարկման, դագաղի գինը այս տարվա նոյեմբերի վերջի ամենից բարձրը Մարտունիում է՝ 64 499 դրամ։ Երկրորդ տեղում Երևանն է՝ 55 220 դրամ։ Թաղման ծառայությունները ամենից էժան արժեն Արտաշատում՝ 39 289 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս