Ամանորյա «գռդոն» կամ՝ շնորհավորելու համար պետք է վճարել

Որոշ ռադիոներ հետաքրքիր մոտեցում են ցուցաբերում Ամանորի հաշվին գումար վաստակելու համար։ Այսպես, 168.am-ի տեղեկություններով որոշ ռադիոընկերություններ նախանձելի համառությամբ զանգահարում են տարբեր պաշտոնյաների՝ համայնքապետերի, վարչական շրջանների ղեկավարների, պատգամավորների և այլոց, և հարցնում՝ չէի՞ք ցանկանա, որ ժողովրդին ուղղված ձեր շնորհավորանքը հնչեր մեր եթերում։ Իսկ դրական պատասխան ստանալուց և կարճատև զրույցից հետո «ձեռքի հետ» տեղեկացնում են, որ դրա համար պետք է վճարել՝ 20-30 հազար դրամ։ Այնպես որ, երբ տոնական օրերին ռադիոյով լսեք այս կամ այն պաշտոնյայի շնորհավորանքը, ապա նկատի ունեցեք, որ դա արվել է ի սրտե. մարդիկ անգամ գումար չեն խնայել՝ իրենց բարեմաղթանքները ձեզ հասցնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31