Բաժիններ՝

Բեքհեմը կարող է պաշտոն ստանալ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայում

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավար Դևիդ Բերնշտայնը չի բացառել, որ Անգլիայի ընտրանու նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը կարող է պաշտոն զբաղեցնել իր գլխավորած կառույցում:

«Բեքհեմն անգլիական ֆուտբոլի համար կարևոր երևույթ է: Հնարավոր է` որևէ փուլում մեր ճանապարհները խաչվեն: Կարծում եմ` Բեքհեմն աշխարհում ամենաճանաչելի մարզիկն է: ԱՖԱ-ին նրա հետ համագործակցությունը կարող էր մեծ շահ բերել»,-նշել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը:

Նշենք, որ 37-ամյա ֆուտբոլիստը, ով դեկտեմբերի սկզբին լքեց «Լոս Անջելես Գելաքսին», դեռ չի որոշել իր հաջորդ ակումբը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31